Շփման գծում ադրբեջանցի սպա է սպանվել. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի սպա է սպանվել: Միջադեպը գրանցվել է շփման գծի գոտում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այսօր ժամը 12.30-ի մոտ հայկական կողմի դիպուկահարի արձակած կրակոցը խոցել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, լեյտենանտ Ազիզով Սաբուհի Ռուստամօղլուին:

Նշվում է, որ Սդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ռուստամօղլուին հետմահու շնորհել է «Զինծառայության ժամանակ ցուցաբերած արիության համար» երրորդ աստիճանի շքանշան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031