
Շտեֆան Ֆյուլեն այսօր կժամանի Կիև

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պլանավորել է Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակը քննարկել այդ երկրի ղեկավարության ու ընդդիմության հետ:
Երկօրյա այցի շրջանակներում Ֆյուլեն կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմադիր կուսակցապետերի հետ: Ուկրաինայի իշխանությունները մտադիր են Ֆյուլեի այցն օգտագործել՝ փորձելու համար ԵՄ-ին համոզել, որ իսկապես շահագրգռված են քաղաքական ներկայիս ճգնաժամի խաղաղ կարգավորման մեջ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե հաջորդ շաբաթ Ուկրաինա կարող է մեկնել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: