
Բրազիլիայում հայտնաբերել են քաղցրահամ ջրերում բնակվող դելֆինների նոր տեսակ

Science Now-ի փոխանցմամբ՝ բրազիլացի կենդանաբանները հայտնաբերել են քաղցրահամ ջրերում բնակվող դելֆինների նոր տեսակ, որ բնակվում է Արագուայա գետի ավազանում: Այն ստացել է Inia araguaiaensi՝ այն գետի անունով, որում բնակվում են նրանք:
Նշվում է, որ Inia տեսակի դելֆիններն ավելի վաղ համարվել են երկու տեսակի բաժանված դելֆիններ՝ Inia boliviensis և Inia geoffrensis: Սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել, որ Արագուայա գետի ավազանում բնակվող կենդանիները մոտ 2 միլիոն տարի է, ինչ չեն խառնվել Ամազոն գետում բնակվող իրենց ազգականների հետ:
ԴՆԹ-ի տարբերություններից բացի, գիտնականները երեք տեսակների մոտ հայտնաբերել են ոչ մեծ ձևաբանական տարբերություններ: Նոր տեսակի ներկայացուցիչների գանգն ավելի լայն է, քան մյուս դելֆինների մոտ:
Գիտնականները կարծում են, որ նոր տեսակը, ամենայն հավանականությամբ, իր ազգականներից առանձնացել է այն ժամանակ, երբ Արագուայա գետը փոխել է իր հունը և դադարել է միանալ Ամազոնին: Դա էլ իր հերթին հանգեցրել է աշխարհագրական մեկուսացման և վերջին հաշվով նոր տեսակի առաջացմանը: