Freedom House-ը Հայաստանն ընդգրկել է «մասնակի ազատ» երկրների խմբում

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում – 2014» (Freedom in the World 2014) տարեկան զեկույցը, որում գնահատական է տրվում բազմաթիվ երկրներում ու տարածքներում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների շուրջ առկա իրավիճակին:

Զեկույցի տվյալներով՝ «ազատ» կարելի է համարել աշխարհի 88 երկրի, որոնցում բնակվում է մոլորակի բնակչության մոտ 40 տոկոսը: 59 երկիր (մոլորակի բնակչության մեկ քառորդը), այդ թվում նաև Հայաստանն ու Վրաստանը (նաև Ուկրաինան) ճանաչվել են «մասնակի ազատ», իսկ 48 երկիր, որոնց բաժին է ընկնում մարդկության 35 տոկոսը, ճանաչվել է «անազատ»:

Ադրբեջանը և Մաքսային միության անդամներ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ընդգրկվել են այս խմբում: ԼՂՀ-ը (Աբխազիան նույնպես) ընդգրկվել է «մասնակի ազատ» չճանաչված երկրների թվում: Հայաստանի հարևաններից Իրանը ճանաչվել է որպես «անազատ» երկիր, իսկ Թուրքիան՝ «մասնակի ազատ»:

Նախորդ տարի նվազել է «ազատ» երկրների քանակը (Ինդոնեզիան ու Սիեռա-Լեոնեն այս անգամ հայտնվել են «մասնակի ազատ» երկրների թվում): Եգիպտոսն ու ԿԱՀ-ն իրենց հերթին լքելեն «մասնակի ազատների» խմբին և միացել են «անազատ» երկրներին: Էական առաջընթաց է գրանցել Մալին՝ «անազատների» խմբից տեղափոխվելով «մասնակի ազատ» երկրների խումբ:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականին դրական միտումներ նկատվել են աշխարհի 40 երկրում, իսկ բացասական միտումներ՝ 44 երկրում: Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ 8 տարի անընդմեջ բացասական միտում նկատված երկրների քանակը գերազանցում է դրական միտումներով երկրներին: Դա ամենատևական ժամանակաշրջանն է զեկույցի հրապարակման 41-ամյա պատմության ընթացքում:

Freedom House-ը ուշադրություն է հրավիրում նրան, որ աշխարհում էականորեն ուժեղացել է «ժամանակակից ավտորիտարիզմը», որը ձեռք է բերում ավելի նուրբ երանգ և արդյունքում՝ առավել արդյունավետ մեթոդներ, քան՝ ավանդական բռնապետությունները: Նշվում է, որ այդպիսի առաջնորդներն իրենց հիմնական ուշդրությունը դարձնում են ընդդիմության չեզոքացման և ոչ թե ոչնչացման վրա:

Զեկույցի տվյալներով՝ մոլորակի բնակչության թվաքանակը կազմում է 7.116.750.000 մարդ, որոնցից 2.826.850.000-ը (40 տոկոս) բնակվում է «ազատ» երկրներում, 2.467.900.000-ը (35 տոկոս) «անազատ» երկներում և 1.822.000.000-ը (25 տոկոս) «մասնակի ազատ» երկրներում:

Տեսանյութեր

Լրահոս