
Մենք դեմ չենք Կիևի ու Բրյուսելի միջև համագործակցության ընդլայնմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան դեմ չէ Կիևի ու Բրյուսելի միջև համագործակցության ընդլայնմանը, սակայն շահագրգռված է ինչպես իր, այնպես էլ Ուկրաինայի ու ԵՄ-ի (եռակողմ ձևաչափ) առևտրային-տնտեսական շահերի ներդաշնակությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը.
«Մենք դեմ չենք Կիևի ու Բրյուսելի միջև համագործակցության ընդլայնմանը: Ուկրաինական կողմն առաջարկել է եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի, Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև՝ տեսնելու համար, թե տվյալ փուլում ինչպես ներդաշնակ դարձնել կողմերի առևտրային-տնտեսական շահերը: Ռուսաստանը պատրաստ է այդպիսի երկխոսության: Առայժմ մենք այդ առաջարկի համար որևէ դրական արձագանք չենք լսել ԵՄ-ի կողմից»: