Բաժիններ՝

Ուկրաինայի 4 քաղաքում սուգ է հայտարարվել

Украинская правда-ի փոխանցմամբ՝ այսօր սուգ է հայտարարվել Ուկրաինայի 4 քաղաքում՝ կապված «Եվրամայդանի» ակտիվիստների զոհվելու հետ: Խոսքը գնում է Լվովի, Ռովնոյի, Լուցկի ու Տեռնոպոլի մասին: Բացի այդ, Տեռնոպոլի կենտրոնական հրապարակներից մեկն անվանակոչվել է «Եվրամայդանի հերոսների» անունով:

Քաղաքային խորհրդի պատգամավորներն այդպիսի որոշում են ընդունել հաշվի առնելով հունվարի 21-ին ու 22-ին Կիևում տեղի ունեցած աղետալի իրադարձությունները՝ քաղաքացիներին ծեծի ենթարկելն ու սպանելը:

Քաղաքային շենքերում իջեցվել են պետական բոլոր դրոշները, չեղյալ են հայտարարվել ժամանցային բոլոր միջոցառումներն ու մարզական մրցաշարերը: Համանման որոշում ընդունել են Լվովի, Ռովնոյի ու Լուցկի իշխանությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031