
Յանուկովիչը Բառոզուին խոստացել է, որ Ուկրաինայում չի մտցնի արտակարգ դրություն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուին խոստացել է Ուկրաինայում չմտցնել արտակարհ դրություն: Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվիե Բային:
Վերջինիս խոսքերով՝ Բառոզուն և Յանուկովիչը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ էլ Յանուկովիչը հայտնել է, որ չի պատրաստվում Ուկրաինայում մտցնել արտակարգ դրություն:
Նա հավելել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Բառոզուն խորին մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի, լրագրողների վրա հարձակումների և անհետ կորածների մասին հաղորդագրությունների ստացման կապակցությամբ:
Ավելի վաղ ուկրաիանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Յանուկովիչը պատրաստվում է հունվարի 23-ին երկրում մտցնել արտակարգ դրություն: