Բաժիններ՝

Ակնհայտ է Ուկրաինայի ներքին գործերին արտաքին միջամտությունը. Պեսկով

Ռուսական Комсомольская правда թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ակնհայտ է համարել Ուկրաինայի իրադարձություններին օտար երկրների ներկայացուցիչների ցուցաբերած միջամտությունը.

«Մենք իհարկե ցավում ենք և չենք կարողանում հասկանալ, երբ ակնհայտ է դառնում արտաքին միջամտությունն այն ներքին գործընթացներին, որոնք տեղի են ունենում Կիևում: Կատարելապես չենք կարողանում հասկանալ, որ Կիևում աշխատող օտար երկրների դեսպանները երբեմն խոսում են այն մասին, թե ինչ պետք է անեն Ուկրաինայի իշխանությունները, թե նրանք որտեղից պետք է դուրս բերեն ներքին զորքերը, ոստիկանությանը և այլն:

Անկասկած է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան եղբայրական պետություններ են և մեր երկիրը ցավով ու հուզումով է հետևում այն ամենին, ինչ տեղի է ունենում Կիևում: Մեզ համար բացարձակապես անթույլատրելի է ներքին գործերին միջամտելը: Մենք համոզված ենք, որ Կիևում գիտեն, թե ինչ անել և ինչպես գտնել լավագույն հանգուցալուծումը, որպեսզի կարգավորվի իրավիճակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031