
Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի վթարի ենթարկվելու հետևանքով զոհվել է 21 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի վթարվելու հետևանքով զոհվել է առնվազն 21 ուղևոր: Այս մասին հայտարարել են տեղի իշխանությունները: Եվս 29-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Նրանցից երկուսը հիվանդանոցում գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ավտովթարի հետևանքով զոհվածների ու տուժածների քաղաքացիության մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: Միջադեպը գրանցվել է գիշերը, երկրի կենտրոնական հատվածում գտնվող Քայսերի (Կեսարիա) նահանգում:
Նախնական վարկածով՝ վարորդը սայթաքուն ճանապարհին կորցրել է մեքենայի ղեկավարումը, և այն շրջվել է: Ավտոբուսը Ստամբուլից շարժվում էր դեպի արևելք՝ Մուշի նահանգ: