
Ասադի վարչակարգին մեղադրել են առնվազն 11.000 գերու մահապատժի ենթարկելու մեջ

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին մեղադրել են ապստամբների հետ ռազմական հակամարտության ժամանակ առնվազն 11.000 գերու զանգվածային կտտանքների ու մահապատժի ենթարկելու մեջ:
Երեք նախկին զինդատախազներ, որոնք ավելի վաղ հետաքննել են Հարավսլավիայում ու Սիեռա-Լեոնեյում իրականացված ռազմական հանցանքները, ուսումնասիրել են 2011-2013 թվականներին ժամանակահատվածում կատարված ավելի քան 55.000 լուսանկարներ:
Դրանցում պատկերված են բանտարկյալների դիակները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անձնական համարը: Փորձագետները հաստատել են, որ դիակների մեծ մասը եղել են հյուծված, նրանց վրա ակնհայտորեն գոյություն ունեն ծեծի հետքեր, իսկ ոմանց վրա՝ խեղդելու հետքեր:
Թվային լուսանկարների այդ արխիվը Սիրիայից դուրս է բերել ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցը, ով անցել է ապստամբների կողմը, ապա լքել է երկիրը: Բրիտանական ԶԼՄ-ներն ըդնգծում են, որ լուսանկարների հետազոտությունը նախաձեռնել է Կատարը, ով աջակցում է Սիրիայի ապստամբներին:
Լրագրողների կարծիքով՝ հաշվետվության հրապարակումը նվիրված է «Ժնև 2» կոնֆերանսին: