Իրանի ու ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել. Ռոուհանի

Շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ով Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումի աշխատանքներին, չի բացառել, որ կվերականգնվեն Իրանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները, եթե կողմերն աշխատեն այդ ուղղությամբ:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ երբևէ Թեհրանում վերստին հայտնվի ԱՄՆ-ի դեսպանատուն՝ Ռոուհանին հայտարարել է. «Որևէ թշնամություն չի տևում հավերժ, որևէ բարեկամություն նույնպես: Մենք պետք է թշնամությունը վերափոխենք բարեկամության:

Անցյալում Վաշինգտոնի հետ հարաբերությունները եղել են բարդ, սակայն այդ խնդիրը կարող է հաղթահարվել, եթե գործադրվեն ջանքեր: Այդ ջանքերն անհրաժեշտ են՝ երկու կողմի մոտ վստահություն ստեղծելու համար: Իրանը ձեռք է մեկնում աշխարհի բոլոր երկրներին և ցանկանում է բարեկամական հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետ»:

Իրանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980 թվականին՝ իրանցի ուսանողների կողմից Թեհրանում ամերիկյան դեսպանատունը գրավելուց հետո: Ներկայումս Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանատունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031