
Պենտագոնը զինծառայողներին թույլատրել է մորուք պահել և կրել թյուրբաններ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ուղղումներ է մտցրել ներքին կանոններում, որոնցով զինծառայողներին թույլատրվել է մորուք պահել, ինչպես նաև կրել թյուրբաններ, գլխաշորեր և ռազմական հանդերձանքի համար ոչ ավանդական հագուստի այլ առարկաներ: Նշվում է, որ Պենտագոնն առաջին անգամ է թույլատրում նման բան:
Ուղղումների համաձայն, զինվորականները կարող են մորուք պահել կամ կրել գլխաշորեր, եթե դա պահանջում է նրանց կրոնական համոզմունքները: Պենտագոնը կարծում է, որ դա չպետք է ազդի զինծառայողների մարտական որակների վրա: Յուրաքանչյուր առանձին դեպքում պահանջվելու է բարձրագույն հրամանատարության թույլտվությունը: