Իրանը չի հրաժարվում իր միջուկային ծրագրից. Զարիֆ

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով մասնակցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին, հայտարարել է, որ Իրանը կատարում է ժնևյան բոլոր պայմանավորվածությունները:

Զարիֆն ընդգծել է, որ Իրանն ամբողջովին չի հրաժարվի իր միջուկային ծրագրից, ինչպես որ ցանկանում է աշխարհին ներկայացնել ԱՄՆ-ը. «Սպիտակ տունը փորձում է դա (Իրանի կողմից ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելուց հրաժարվելը) ներկայացնել որպես իրանական միջուկային ծրագրի ամբողջական ավարտի սկիզբ:

Ամերիկյան վարչակազմը հաճախ հենց այդպիսի արտահայտություններ է գործածում՝ մեկնաբանելով Իրանի կողմից ժնևյան պայմանավորվածությունների իրագործումը: Թեհրանը որոշակի պարտավորություններ է ստանձնել և կիրագործի դրանք:

Ընդ որում, մենք չենք ապամոնտաժի ցենտրիֆուգներն ու մյուս սարքավորումները, մենք պարզապես կդադարեցնենք 5 տոկոսից ավելի ուրանի հարստացումը: Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնությունում որևէ խոսք չի գնում ապամոնտաժման մասին»:

Տեսանյութեր

Լրահոս