Բաժիններ՝

Instagram-ը դարձել է ամենաարագ աճող սոցցանցը

TechCrunch առնցանց պարբերականի փոխանցմամբ՝ Instagram ֆոտոսերվիսը դարձել է ամենաարագ աճող սոցցանցը: Այս մասին է վկայում Global Web Index-ի վիճակագրությունը՝ հենված 32 երկրում բնակվող 170.000 ինտերնետային օգտատերերի հարցման վրա:

2013 թվականի վերջին երկու եռամսյակում Instagram-ի ակտիվ օգտատերերի քանակն աճել է 23 տոկոսով: Երկրորդ տեղում Reddit կայքն է, որին վիճակագրական հաշվետվության կազմողները դասել են «սոցիալական հարթակների» թվին: Հաշվետու ժամանակահատվածում Reddit-ի աճը կազմել է 13 տոկոս: Մյուս սոցցանցերն ունեցել են աննշան աճ: Pinterest և Quora կայքերի պարագայում դա կազմել է 6-ական տոկոս:

Twitter-ի աճը կազմել է ավելի քիչ՝ մոտ երկու տոկոս: Միևնույն ժամանակ բացասական արդյունք են գրանցել YouTube-ը, Facebook-ը, ВКонтакте-ն և «Одноклассники-ն: 2013 թվականի երկրորդ կեսին նրանցից յուրաքանչյուրը միջին հաշվով կորցրել է իր ակտիվ օգտատերերի 3 տոկոսը: Ամենամեծ կորուստը՝ 12 տոկոս, կրել է MySpace-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս