Բաժիններ՝

Կիևում «Բերկուտը» ճեղքել է ցուցարարների պաշտպանական գիծը (ուղիղ միացում)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բերկուտի» հատուկջոկատայինները ժամը 12.00-ի մոտ դիմել են ակտիվ գործողությունների՝ ընդդեմ Կիևի Գրուշևյան փողոցում հավաքված ցուցարարների: Ցուցարարները մինչ այդ կառուցել էին բարիկադներ և դրանց շուրջ անցկացրել լարափակոցներ:

«Բերկուտին» հաջողվել է ցուցարարներին նեղել դեպի «Եվրոպական»  հրապարակ՝ ճեղքելով ցուցարարների կառուցած պաշտպանական գիծը: Նրանք սկսել են վերացնել այրված ավտոբուսներից կառուցված արգելապատնեշները: «Բերկուտի» գրոհի սկսվելուց հետո հաղորդվել է երկու ցուցարարի զոհվելու (սպանվելու) մասին, որոնցից մեկը Սերգեյ Նիգոյանն է: Մյուսի ինքնությունը դեռ պարզված չէ: Մեկ ցուցարար էլ ընկել է բարձր տեղից ու մահացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031