Բաժիններ՝

Կիևում զոհվել է ևս մեկ ցուցարար. մամուլ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Կիևի Գրուշևյան փողոցում բողոքի ակցիայի ժամանակ սպանվել է երկրորդ մարդը: Որպես նրա մահվան պատճառ է նշվում սրտի շրջանում ստացած հրազենային վնասվածքը:

Բժիշկների խոսքերով՝ նրան վիրավոր վիճակում բերել են ժամը 08.30-ին, սակայն բժիշկներն անզոր են գտնվել, և նա մահացել է կես ժամ անց: Ժամը 11.00-ին նրա դիակն ուղարկվել է դիահերձարան: Նրա ինքնությունը դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն այն, որ նա երիտասարդ է՝ 25-30 տարեկան:

Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Կիևում գիշերային ժամերին սպանվել է Սերգեյ Նիգոյանը: ՆԳՆ-ը հաստատել է, որ նա ստացել է հրազենային վնասվածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031