
Հարավային Կորեան մտադիր չէ չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ ամենամյա մասշտաբային զորավարժությունները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի ու ԱՄՆ-ի զինված ուժերի համատեղ զորավարժությունը 2014 թվականին կանցկացվի սահմանված գրաֆիկին համապատասխան՝ չնայած ԿԺԴՀ-ի հայտարարության:
ԿԺԴՀ-ը ներկայացնող հայրենիքի խաղաղ միավորման հանձնաժողովը նախօրեին պահանջել էր, որ Հարավային Կորեան ու ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեն համատեղ զորավարժությունները, որոնք պետք է մեկնարկեն փետրվարի վերջին ու շարունակվեն մինչև ապրիլ:
Իր հայտարարությունում հանձնաժողովը լայնամասշտաբ զորավարժությունները հավասարեցրել է լայնամասշտաբ միջուկային պատերազմ հայտարարելուն և կոչ է արել չեղյալ հայտարարել այն՝ ընդգծելով, որ այդ զորավարժությունն ամեն տարի խոչընդոտում է միջկորեական կապերի ամրապնդմանը:
Սակայն Հարավային Կորեայի ՊՆ-ի ներկայացուցիչ Կիմ Մին Սեոկը հայտարարել է, որ Key Resolve և Foal Eagle վարժանքներն անցկացվելու են սահմանված գրաֆիկին համապատասխան:
Հարավային Կորեայի ու ԿԺԴՀ-ի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են նախորդ տարվա գարնանը, երբ ԱՄՆ-ը ու Հարավային Կորեան անցկացրին համանման զորավարժություններ:
Այն ժամանակ Թհենյանը հայտարարել էր Հարավային Կորեայի հետ հրադադարի մասին համաձայնագրից դուրս գալու և միջուկային զենքի կիրառմամբ ռազմական գործողությունների հնարավոր սկսման մասին: