Բաժիններ՝

Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է անկախության հանրաքվեի անցկացման օգտին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատալոնիայի խորհրդարանը երեկ քվեարկել է Իսպանիայից անկախանալու շուրջ հանրաքվեի անցկացման օգտին:

Համապատասխան միջնորդագիրը Մադրիդ ուղարկելու օգտին քվեարկել է 87 պատգամավոր: Դեմ է հանդես եկել միայն 43 պատգամավոր, ևս երեքը ձեռնպահ է մնացել: Փաստաթղթում Մադրիդից պահանջվում է Կատալոնիային հատկացնել անկախանալու շուրջ հանրաքվե կազմակերպելու իրավունք:

Ակնկալվում է, որ Մադրիդը մերժելու է Բարսելոնին: Կատալոնիայում համապատասխան հարցում օրինակ են բերում Շոտլանդիան, որի բնակիչներն այս տարի քվեարկելու են Լոնդոնից անկախանալու շուրջ: 2013 թվականի հունվարին Կատալոնիայի խորհրդարանը փաստաթուղթ էր ընդունել մարզի ինքնիշխանության մասին, սակայն դա կրում է խորհրդանշական բնույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031