
Իսրայելական պատվիրակությունը վերջին 4 տարում առաջին անգամ մեկնում է ԱՄԷ

BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելն այսօր պատվիրակություն է ուղարկում ԱՄԷ,որը գլխավորում է երկրի էներգետիկայի նախարարը: Իսրայելական պատվիրակության այցը ԱՄԷ կդառնա վերջին 4 տարում առաջինը:
Այն բանից հետո ինչ 4 տարի առաջ ԱՄԷ-ում սպանվեց ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդներից Մահմուդ ալ-Մաբուհը, իսրայելական պատվիրակությունները չեն այցելել ԱՄԷ: Շատերը կասկածում են, որ ալ-Մաբուհի սպանությունն իրականացրել են Իսրայելի հատուկ ծառայությունները:
Իսրայելն իր հերթին երբեք ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ալ-Մաբուհի սպանությամբ մեջ իր մասնակցությունը: