Բաժիններ՝

Օբաման ու Քեմերոնը քննարկել են Սիրիայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայի հարցը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Նրանք մտահոգություն են հայտնել այդ երկրում մարդասիրական ճգնաժամի ու ծայրահեղականության աճի կապակցությամբ: Օբաման ու Քեմերոնը հաստատել են «Ժնև 2» կոնֆերանսի անցկացմանն իրենց հավատարիմ լինելը:

«Ժնև 2»-ի անցկացումը պլանավորված է հունվարի 22-ին: Հեռախոսազրույցի ժամանակ երկու առաջնորդն ընդգծել են Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում գրանցված առաջընթացը: Այդ գործընթացը պետք է ավարտվի մինչև ամառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031