
Կոմունալ վճարներն ու նախարարների մեկնաբանությունները (տեսանյութ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից այսօր լրագրղները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը, երբ կենսաթոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացել, բայց ստիպված են ահռելի չափերի կոմունալ վճարներ մուծել: Դիտարկմանն ի պատասխան՝ նախարարն ընդամենը պատասխանեց, թե աշխատավարձերի բարձրացում տարվա ընթացքում է նախատեսված, իսկ կենսաթոշակները հունվարից բարձրացվել են մոտ 15%-ով:
Դիտարկմանը, թե արդյոք համարժե՞ք են այդ բարձրացումները, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք, որ այդ խնդիրները լուծենք»:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը տեղյակ չէր իր կոմունալ վճարումներից: Նա նշեց, որ այդ հարցով իր կինն է զբաղվում և չգիտի, թե ինչ զգացումներ են առաջացրել վճարների մեծությունները:
Մանրամասները՝ տեսանյութում