Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն տվեց «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրին

ՀՀ կառավարությունն այսօր նիստում հավանության արժանացրեց «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը: ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը ներկայացրեց, որ 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ «ՀՀ Կառավարության և ՌԴ Կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը:

Համաձայնագրի և պայմանագրի համաձայն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը՝ 12 600 000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:

Պայմանագիրը ստորագրելու է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:

Պայմանագրի ստորագրումից հետո նախատեսվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ից ստացված դրամական միջոցների հաշվին ՀՀ կառավարության կողմից փոխհատուցման տրամադրում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝ ՀՀ սպառողներին գազամատակարարման նպատակով բնական գազի առաքման փաստացի ծավալների համար՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից ձեռք բերված բնական գազի գնման փաստացի գնի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագների հաշվարկում դրված մեծության տարբերության փոխհատուցման տրամադրման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս