Եգիպտոսում հայտնաբերվել է անհայտ փարավոնի գերեզման. France-Presse
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի հնագետների խումբը Եգիպտոսում հայտնաբերել է մինչ այժմ անհայտ փարավոնի գերեզմանը, ով երկիրը ղեկավարել է 3700 տարի առաջ: Այս մասին գործակալությանը հայտնել են սեփական աղբյուրները:
Գերեզմանի վրա գրված է եղել Սենեբկեյ անունը: Նշվում է, որ փարավոնի հասակը կյանքի ընթացքում կազմել է մոտ 185 սանտիմետր: Գիտնականները հայտնաբերել են նաև ծիսական անոթներ, որոնցում պահվել են փարավոնների օրգանները: Գերեզմանը հայտնաբերվել է Աբիդոս հնամենի քաղաքի տարածքում:
Գերեզմանը պատկանում է այն ժամանակաշրջանին, երբ հիքսոսները (Առաջավոր Ասիայի քոչվոր ցեղեր) գրավեցին Եգիպտոսը և ավելի ուշ կազմավորեցին Եգիպտոսի տիրակալների իրենց դինաստիան:
Գիտնականների կարծիքով՝ Սենեբկեյը չի դասվում հիքսոսների շարքին, հետևաբար, հակառակ պատմաբանների շրջանում տարածում գտած կարծիքի, Եգիպտոսն ամբողջովին չի գտնվել քոչվոր ցեղերի վերահսկողության տակ: