
ԱՄՆ-ը կենտրոնանալու է 2015 թվականին Ուկրաինայի նախագահական ընտրությունների օրինականության ապահովման վրա

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական ու եվրասիական գործերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժ կիրառելուց.
«Ինչպես և ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը, ԱՄՆ-ը և ԵՄ-ում մեր գործընկերներն ակնկալում են, որ ընթացիկ դիմակայությունը կլուծվի քաղաքական, ժողովրդավարական մեթոդներով և առաջին հերթին խաղաղ ճանապարհով: Այդ վերջին կետը վերաբերում է թե՛ իշխանություններին, թե՛ ցուցարարներին»:
Նուլանդն Ուկրաինային կոչ է արել վերսկսել բանակցություններն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ, իսկ կառավարությունն ու նախագահ Վիկտոր Յանուկովիչը գործեն՝ համաձայն հնչեցրած հայտարարությունների. «Ուկրաինայի ժողովուրդը տեսել է, որ ԱՄՆ-ը ճգնաժամային պահին գտնվում է իր կողքին: Մենք կենտրոնանալու ենք 2015 թվականի (նախագահական) ընտրությունների օրինականության ապահովման և ոչ թե թեկնածուներին աջակցելու վրա»: