
Իրաքում այսօրվա ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 58 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրաքում իրականացվել են մի շարք ահաբեկչություններ: Նախնական տվյալներով դրանց հետևանքով զոհվել է 58 և վիրավորվել է 94 մարդ:
Առկա տեղեկություններով, Բաղդադի տարբեր հատվածներով պայթեցվել է պայթուցիկով լի 4 ավտոմեքենա: Եվս մեկ պայթյուն գրանցվել է նրանից 50-60 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Բաակուբա քաղաքում, որը հանդիսանում է Դիյալահ նահանգի վարչական կենտրոնը: