
«Գազպրոմը» տեղյակ չէ, թե ինչու է Ադրբեջանը դադարեցրել գազի մատակարարումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը հունվարի 13-ից ամբողջովին դադարեցրել է գազի մատակարարումը Ռուսաստանին: Մինչ այդ Ադրբեջանը Ռուսաստանին մատակարարում էր օրական 3 միլիոն խորանարդ մետր գազ:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից դեռ չի ստացել գազամատակարարման կասեցման պատճառները և վերականգնման հնարավոր ժամկետները: Նշվում է, որ ադրբեջանական գազը Ռուսաստանի մի շարք շրջանների համար հանդիսանում է գազամատակարարման հիմնական աղբյուր:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանին գազամատակարարումն անորոշ ժամկետով կասեցնելը կապված է ավտոճանապարհներում տարվող վերանորոգման աշխատանքների հետ: