
«Վերին Լարս» անցակետը սկսել է աշխատել շուրջօրյա ռեժիմով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս-վրացական սահմանին ընկած «Վերին Լարս» անցակետն այսօրվանից անցում է կատարել աշխատանքային շուրջօրյա ռեժիմի:
Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարել է, որ այդպիսի որոշում է կայացվել այն բանից հետո, ինչ վերջին շրջանում էականորեն աճել է զբոսաշրջիկների հոսքը Վրաստանի ձմեռային հանգստավայրեր, ինչպես նաև աճել են վրացական գյուղմթերքի արտահանումը և տարանցիկ տրանսպորտային փոխադրումները:
Նշվում է, որ ռուսական կողմը մեղմացրել է վրացական մեծածավալ բեռնատարների վարորդներին վիզա տրամադրելը: Աշխատանքային շուրջօրյա ռեժիմը հնարավորություն կտա բարելավել ու կրճատել անցակետով ուղևորների ու տրանսպորտի անցնելու ընթացակարգերը:
2013 թվականին նրանով անցել է մոտ 3 միլիոն մարդ: Անցակետը աշխատանքային ձմեռային ռեժիմին անցում էր կատարել նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին: