Բաժիններ՝

Համայնքների բյուջեների փաստացի մուտքերն անցած տարի թերակատարվել են

2013թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության հիմնական գործունեությունն ուղղված է եղել տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նախարարության գերակա խնդիրների իրականացմանը: ՏԿՆ փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ 2013թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 107.4 մլրդ դրամի դիմաց կազմել են 105.7 մլրդ դրամ (կատարողականը` 98.4%): 2012 թվականի համեմատությամբ ընդամենը եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 10.8 %-ով կամ 10.3 մլրդ դրամով: Սեփական եկամուտները կազմել են ընդամենը եկամուտների 29%-ը: Սեփական եկամուտները նախատեսված 31.2 մլրդ դրամի դիմաց փաստացի կազմել են 30.26 մլրդ դրամ (կատարողականը` 97 %): 2012 թվականի համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 6.5 %-ով կամ 1.86 մլրդ դրամով:

Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 95.9%-ով: Նախատեսված 4.33 մլրդ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 4.16 մլրդ դրամ: 2012 թվականի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշը նվազել է 1.3.%-ով կամ 53.8 մլն դրամով:

Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 100.9%-ով: Նախատեսված 12.66 մլրդ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 12.77 մլրդ դրամ: 2012 թ-ի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշն աճել է 5.6 %-ով կամ 680 մլն դրամով:

Անդրադառնալով աշխատավարձերի նախկին տարիների կուտակված պարտքերին՝ Վ. Տերտերյանը նշեց, որ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ձևակերպված շուրջ 2.3 մլրդ դրամ պարտքերից 2013թ. դեկտեմբերի 31 -ի դրությամբ առկա է մոտ 36.3 մլն դրամ պարտք։ 2013թ. ընթացքում պարտքի մարում է կատարվել 68,9 մլն դրամի չափով:

2014թ. պետբյուջեով հանրապետության համայնքներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ծավալը, ըստ փոխնախարարի, սահմանվել է 39 մլրդ դրամ` 2013թ. 36.2 մլրդ դրամի դիմաց. «Սկսած 2000 թվականից ֆինանսական համահարթեցման դոտացիաները տարեցտարի աճել են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս