2013 թվականին Ռուսաստանից վտարվել է ավելի քան 63.000 օտարազգի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին Ռուսաստանից վտարվել է ավելի քան 63.000 օտարազգի: Այս մասին այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ФМС) ներկայացուցիչ Դմիտրի Դեմիդենկոն:
Նա հավելել է, որ դրա հետ մեկտեղ երկրից արտաքսվել է ևս 1300 օտարազգի, իսկ կես միլիոն օտարազգու դեպքում սահմանափակվել է երկիր մուտք գործելը: Դա մասնավորապես վերաբերում է Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ղրղզստանի քաղաքացիներին:
Դեմիդենկոյի ներկայացրած տվյալներով՝ 2013 թվականին Ռուսաստան է ժամանել մոտ 17.5 միլիոն օտարազգի, որոնց մեծ մասը կազմել են Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ղազախստանի ու Տաջիկստանի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ռուս իրավապաշտպանների տվյալներով՝ 2013 թվականին Ռուսաստանում այլատյացության ու ազգային անհանդուրժողականության հողի վրա իրականացվել է 20 սպանություն, վիրավորվել է առնվազն 173 մարդ: