Տիմոշենկոյի վերաբերյալ Սպիտակ տան կայքում կազմակերպված հանրագիրը հավաքել է 100.000 ստորագրություն
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան կայքում կազմակերպված հանրագիրը, որում ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արվում աջակցել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելուն, արդեն իսկ հավաքվել է ավելի քան 100.000 ստորագրություն:
Հանրագիրը կազմակերպվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին: Օրենքով նախատեսվում է, որ Սպիտակ տունը պարտադիր պետք է արձագանքի մեկ ամսում 100.000 ստորագրություն հավաքած հանրագրի մասնակիցներին (սակայն հաճախ դա ավարտվում է ձևական պատասխան տալով):
Ուշագրավ է, որ ստորագրահավաքի մեծ մասը հաջողվել է վերջին օրերին: Հունվարի 8-ի դրությամբ հանրագրին միացել էր միայն մոտ 15.000 մարդ: Նշվում է, որ սա Ուկրաինայի վերաբերյալ երկրորդ հանրագիրն է, որը մեկ ամսում հավաքել է առնվազն 100.000 ստորագրություն:
Նախորդ դեպքում խոսք է գնացել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու կառավարության ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: