Բաժիններ՝

Վրաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի ու Սաակաշվիլիից վրեժ լուծելու միջև. Բերձենիշվիլի

Վրացական «Կվելա Սիահլե» («Բոլոր նորություններ») թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Լևան Բերձենիշվիլին հայտարարել է, որ հետաքննության դեպքում ի հայտ կգա նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մեղավորությունը, սակայն երկիրը պետք է ընտրի ԵՄ-ի ու Սաակաշվիլիից վրեժխնդիր լինելու միջև:

Բերձենիշվիլին ընդգծել է, որ կարիք չկա հերոսացնել Սաակաշվիլիին, սակայն չարժե նաև կալանավորել նրան: Միևնույն ժամանակ նա նկատել է, որ ներկայումս Սաակաշվիլիի վարկանիշն ավելի բարձր է, քան Վրաստանինը, և որ նրան կալանքի տակ առնելը դուր չի գա աշխարհին.

«Իշխանություններն ու հասարակությունը պետք է վճռեն, թե որն է ավելի կարևոր. Վրաստանը՞, թե՞ Սաակաշվիլին: Եթե ավելի կարևոր է Սաակաշվիլին, ապա այդ դեպքում պետք է կալանավորել նրան, սակայն պետք է իմանալ, որ աշխարհին դա դուր չի գա:

Դժբախտաբար, Սաակաշվիլիի վարկանիշն այսօր ավելի բարձր է, քան՝ Վրաստանինը: Ելնելով դրանից՝ երկիրը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի ու Սաակաշվիլիից վրեժ լուծելու միջև, այսինքն ապագայի ու անցյալի միջև: Դա այս իշխանության լրջագույն խնդիրն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031