
Փետրվարի սկզբին կվերսկսվեն Թբիլիսիից Սոչի ուղիղ ավիաչվերթները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2008 թվականից հետո առաջին անգամ Թբիլիսիի ու Սոչիի միջև կվերսկսվեն ուղիղ չարտերային չվերթները: Դրանք կմեկնարկեն փետրվարի 4-ին՝ Սոչիում Օլիմպիական խաղերի մեկնարկից երեք օր առաջ:
Շաբաթական Թբիլիսիից դեպի Սոչի իրականացվելու է երկու թռիչք՝ երեքշաբթի ու հինգշաբթի: Թռիչքներն իրականացնելու է վրացական Airzena Georgian Airlines ավիաընկերությունը, որի ներկայացուցիչների խոսքերով՝ Ռուսաստանն այդպիսի թռիչքների թույլտվություն է տվել մինչև մայիս: Չի բացառվում, որ թռիչքները կշարունակվեն նաև ամռանը՝ կապված մեծ պահանջարկի հետ: