
Ադրբեջանի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են համագործակցության հուշագիր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են համագործակցության մասին հուշագիր: Դա տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ֆրանսիական պաշտոնական այցի շրջանակներում:
Հասանովը Ֆրանսիայում մի շարք հանդիպումներ է անցկացրել այդ երկրի ռազմական ղեկավարության և ռազմական արդյունաբերության ոլորտը ներկայացնող ֆրանսիական մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպումներում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: