
Իրանի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գտնվում է Սիրիայում, որի պաշտոնական ներկայացուցիչների հետ քննարկելու է տարածաշրջանում ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության ու բռնությունների դեմ պայքարի հարցերը:
Զարիֆը նախօրեին Դամասկոս է մեկնել Հորդանանից, ուր հանդիպել էր այդ երկրի պաշտոնատար անձանց հետ: Իսկ դրանից առաջ նա այցելել է Իրաք ու Լիբանան: Ակնկալվում է, որ հունվարի 16-ին Զարիֆը կմեկնի Ռուսաստան, ուր հանդիպելու է այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների հարցը և տարածաշրջանային խնդիրներ: