Իրանն ու Գերմանիան խոչընդոտում են Թուրքիայի ու PKK-ի միջև խաղաղության բանակցություններին. Բեշիր Աթալայ

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ մի շարք երկրներ, ինչպիսիք են Գերմանիան ու Իրանը, խանգարում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ հրադադարին ուղղված Թուրքիայի ջանքերին:

Աթալայի խոսքերով՝  PKK-ի հետ հրադադարի բարդեցումն ուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների անցկացման տապալմանը: Այդ ընտրությունները պլանավորված են այս տարվա մարտի 30-ին:

PKK-ի զինյալները Թուրքիան լքելու գործընթացը սկսել էին նախորդ տարվա մայիսի 8-ին, սակայն աշնանը հայտարարվեց, որ PKK-ն դադարեցնում է այդ գործընթացը, քանի որ Թուրքիայի կառավարությունը դրա դիմաց չի ձեռնարկում էական քայլեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031