Բաժիններ՝

Սիրիան հաստատել է, որ եվրոպական մի շարք երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ժամանել են Դամասկոս

BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը հայտարարել է, որ եվրոպական մի շարք հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն այցելել են Դամասկոս՝ Սիրիայի իշխանությունների հետ քննարկելու համար անվտանգության ոլորտում համագործակցության հարցը:

Միկդադը հավելել է, որ չի մանրամասնի, թե եվրոպական կոնկրետ որ երկրների ներկայացուցիչներն են այցելել Դամասկոս: Նա միայն հայտարարել է, որ այդ հանդիպումներում քննարկվել են անվտանգության ոլորտի համակարգման միջոցները:

Ավելի վաղ ամերիկյան Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները գաղտնի հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ Եվրոպայից Սիրիա ժամանած ծայրահեղականների մասին տեղեկատվություն փոխանակելու համար:

Ընդհանուր առմամբ, տվյալների փոխանակումն առնչվել է առնվազն 1200 մարդու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս