
Թուրքիայում ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության հերթական նիստում անրդադարձել է երկրի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումներին.
«Թուրքիայում ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է: Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն գործողություններն ուղղված են ոչ միայն իշխող կուսակցության, այլև՝ ողջ երկրի դեմ: Եթե չկանգնեցվի կառավարությանը թուլացնել ձգտող խմբավորման գործունեությունը, ապա հետագայում կկրկնվեն այդօրինակ գործողությունները»:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի վերջին իրադարձությունները (հակակոռուպցիոն գործողությունները) «հեղաշրջման փորձ» են և «ուղղված» են մարտի 30-ին պլանավորված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների տապալմանը. «Թուրքիան կլուծի այդ խնդիրները»: