 
                        Իրանի խորհրդարանում ներկայացված օրինագիծը կառավարությանը պարտադրում է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս
 
                                    Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի մոտ 100 պատգամավոր երեկ ներկայացրել են մի օրինագիծ, որի վավերացումը կառավարությանը պարտավորեցնում է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս:
Օրինագծի համաձայն, եթե Իրանի դեմ սահմանվեն նոր պատժամիջոցներ, խստացվեն ներկայիս պատժամիջոցները կամ էլ «Վեցյակը» անտեսի խաղաղ ատոմից օգտվելու Իրանի իրավունքը, ապա Իրանի կառավարությունն անպայմանորեն ավարտելու է Նաթանզի ու Ֆորդոի միջուկային օբյեկտների վրա կատարվող աշխատանքները:
Օրինագիծը կառավարությանը պարտադրում է նաև բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը՝ մինչև 60 տոկոս, որպեսզի վառելիքով ապահովվեն նավերն ու սուզանավերը: Այս մասին հայտարարել է իրանցի պատգամավոր Մեհդի Մուսավինիջատը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        