ԵԽԽՎ-ի զեկուցողները Վրաստան կժամանեն հունվարի 13-ին
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի զեկուցողներ Միխայել Աաստրուպ Ենսենը և Բորիս Չիլևիչը Վրաստան կայցելեն հունվարի 13-15-ին: Այս մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ զեկուցողները պալանավորել են քննարկել Վրաստանի նախագահական ընտրություններից հետո երկրի քաղաքական իրավիճակի զարգացման, դատական համակարգում բարեփոխումներ անելու, ինչպես նաև փոքրամասնությունների իրավունքները պաշտպանության հարցը:
Ենթադրվում է, որ զեկուցողները հանդիպումներ կանցկացնեն Վրաստանի նախագահի, խորհրդարանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի ու արդարադատության նախարարի, հաշտեցման ու քաղաքացիական հավասարության նախարարի, ինչպես նաև խորհրդարանի քաղաքական խմբակցությունների, դատական համակարգի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: