
Օբաման հետախուզական ոլորտի բարեփոխումների մասին կհայտարարի հունվարի 17-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հետախուզության գործունեության վերանայման արդյունքների վերաբերյալ իր որոշման մասին հայտարարելու է հունվարի 17-ին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Օբամայի մամլո քարտուղար Ջեյ Քարնին:
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) գործունեության մեջ բարեփոխումեր անելու հարցն ի հայտ եկավ նրա նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո:
Դրա հետ կապված՝ Օբաման խորհրդակցություններ է անցկացել կոնգրեսականների, հետախուզական կառույցների, տեխնոլոգիական կառույցների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: