Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը թարմացրել է ահաբեկչական կազմակերպությունների իր «սև ցուցակը»

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը թարմացրել է օտար ահաբեկչական կազմակերպությունների իր «սև ցուցակը»: Այս անգամ դրանում ներառվել են «Անսար ալ-Շարիա» իսլամական կազմակերպության երեք մասնաճյուղերը:

Խոսքը գնում է Լիբիայի Բենղազի ու Դերնա քաղաքներում, ինչպես նաև Թունիսում տվյալ կազմակերպության մասնաճյուղերի մասին: ԱՄՆ-ի ղեկավարությունն այդ կառույցների ակտիվիստներին մեղադրում է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բենղազիում իր հյուպատոսության վրա հարձակում կազմակերպելու մեջ:

Այն ժամանակ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել էր 4 ամերիկացի, այդ թվում նաև Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը:

«Անսար ալ-Շարիան» բազավորված է Թունիսում, ուր փորձում է հասնել իսլամական պետության ստեղծմանը: Այդ երկրի իշխանությունները նրան հայտարարել են օրենքից դուրս՝ մի շարք հանցանքների մասնակցելու համար: Խմբավորման բաժանմունքները գործում են նաև տնտեսական առումով չզարգացած Լիբիայի արևելքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս