Բաժիններ՝

Սիրիայում ապստամբների ներքին բախումներում զոհվել է մոտ 500 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմուտքի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբների ու արմատական իսլամականների միջև գրանցված բախումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում սպանվել է գրեթե 500 մարդ:

Հակամարտող կողմերից մեկը «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) կազմակերպությունն է, ով պահպանողական հայացքներ ունի իսլամի և հասարակությունում դրա դերակատարության մասին: Հակամարտող մյուս կողմն աշխարհիկ և չափավոր իսլամական ապստամբական բրիգադների դաշինքն է:

Գործակալության տվյալներով՝ ISIL-ի կորուստները կազմել են 157 սպանված, իսկ նրա հակառակորդներինը՝ 240 մարդ: Եվս 85 զոհ է գրանցվել խաղաղ բնակչության շրջանում, որոնք դարձել են բախումների պատահական զոհ:

Բախումների արդյունքում չափավոր ապստամբները հաջողությունների են հասել Հալեպում, Իդլիբում, Համայում ու Ռաքքայում: Սակայն տվյալ շրջաններում իր դիրքերից ISIL-ի նահանջը չի նշանակում, որ նա ջախջախված է: Նա կարողացել է վերախմբավորել ուժերը և կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս