ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ին կոչ է արել փակել Գուանտանամոյի բանտը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի տնօրեն Յանես Լենարչիչը երեկ ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել փակել Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտը, որն այսօր նշում է իր բացման 12-ամյակը:
Լենարչիչը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները քանիցս խոստացել են փակել այդ օբյեկտը, սակայն այն դեռ շարունակում է գործել՝ նշելով իր հերթական տարեդարձը.
«ԱՄՆ-ը պարտավորություններ է ստանձնել երաշխավորելու ահաբեկչության դեմ պայքարում մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում նաև ազնիվ դատի իրավուքնը և արգելելու կամայական ձերբակալությունները: Նախագահ Բարաք Օբաման ինքն է դա բիծ անվանել Ամերիկայի հեղինակության համար»: