Վաղը Փարիզում տեղի կունենա «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպումը
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հունվարի 22-ին պլանավորված «Ժնև 2» կոնֆերանսի շեմին տարվում է ինտենսիվ դիվանագիտություն Թուրքիայի շուրջ: Դրա շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ժամանել է Փարիզ:
Այստեղ տեղի է ունենալու «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցելու են տվյալ տարածաշրջանը ներկայացնող միայն վեց երկիր՝ Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կատար, ԱՄԷ, Հորդանան ու Եգիպտոս:
Այդ երկրները խաղում են ակտիվ դեր Սիրիական ճգնաժամի կարգավորման մեջ, որն առաջին հերթին սպառնում է տարածաշրջանի երկրներին: Երկրների միջև համակարգումը ունի մեծ նշանակություն: Փարիզում «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպումը կայանալու է վաղը:
Դրա շրջանակներում տեղի է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: