Բաժիններ՝

Վրաստանը մեծացրել է Հետախուզական ծառայության բյուջեն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի հետախուզական ծառայությունը գլխավորել է Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի պետ Դավիթ Սուջաշվիլին: Նա այդ պաշտոնում փոխարինել է Գելա Բեժուաշվիլիին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հանդիպել է հետախուզական ծառայության նոր և հին ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ վարչապետը խոսել է Հետախուզական ծառայության կարևորության մասին: Նա ընդգծել է, որ այդ գերատեսչության զարգացումը կարևոր առաջնահերթություն է երկրի համար:

Վարչապետի որոշմամբ, Հետախուզական ծառայության 2014 թվականի բյուջեն մեծացվել է ավելի քան 3 միլիոն լարիով, ինչը կուղղվի ծառայության ենթակառուցվածքների զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031