Յանուկովիչը վստահեցրել է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում վերցված դադարը վերջակետ չէ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Ռեգիոնների խորհրդի նիստի ժամանակ անհրաժեշտ է համարել Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման հարցում կառավարության ու Գերագույն ռադայի միջև համագործակցությունը: Յանուկովիչը մանրամասնել է, որ այդ համաձայնագիրը պետք է համապատասխանի երկրի ազգային շահերին.
«Մենք շարունակում ենք երկխոսել ԵՄ-ի հետ՝ կապված իրական արդյունավետ համագործակցության հետագա ուղիների հետ: Ընդգծում եմ՝ իրատեսական ու արդյունավետ: Դադարը դա վերջակետ չէ: Դա վերաիմաստավորում է և հետագա շարժ:
Կառավարությունից ու խորհրդարանից ակնկալում եմ սերտ փոխգործակցություն՝ համաձայնագրի նախապատրաստման շուրջ բանակցային գործընթացի ընթացքում, որը շահավետ կլիներ Ուկրաինայի համար ու կհամապատասխաներ նրա ազգային շահերին»:
Յանուկովիչի խոսքերով՝ պետք է պատասխանավության ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնք համաձայնագրի վրա աշխատելիս դրա դրույթները չեն համաձայնեցրել ապրանք արտադրող միավորումների հետ, ինչպես նաև չեն ծավալել համապատասխան քննարկում և չեն հասել ըմբռնման մակարդակի: Յանուկովիչը խոստացել է, որ մոտ ժամանակներս Ուկրաինայում կգրանցվեն արմատական փոփոխություններ: