Բաժիններ՝

«Հզբոլլահը» պատրաստվում է հարձակվել Ադրբեջանում ու Թուրքիայում իսրայելական օբյեկտների վրա. մամուլ

Haqqin.az պորտալը, վկայակոչելով Virtualaz.org կայքը, հայտնում է, որ Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հզբոլլահ» կազմակերպությունը, մի շարք ահաբեկչություններ է պատրաստում Բաքվում: Այս մասին գրել է Քուվեյթի «Էր-Ռաի» թերթը՝ վկայակոչելով արևմտյան ու իսրայելական հետախուզությունում իր աղբյուրները:

Առկա տեղեկատվության համաձայն, «Հզբոլլահը» պատրաստվում է հարձակում գործել Ադրբեջանում, Թուրքիայում, Կիպրոսում, Հունաստանում ու Եգիպտոսում իսրայելական օբյեկտների վրա: Ահաբեկչությունների իրականացման համար օգտագործվելու են թյուրքական երկրների քաղաքացիներ:

Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ամերիկյան ու իսրայելական հետախուզության օգնությամբ կանխել են Բաքվում «Հզբոլլահի» մի շարք ահաբեկչություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031