Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ պետդեպարտամենտին անուղղակիորեն մեղադրել է բաց շանտաժի դիմելու մեջ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունը, որում կոչ է արվում ազատ արձակել Ընտրությունների մոնիթորինգային կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիին.

«Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են հանդիսանում այնպիսի հայտարարությունները, որոնք ունեն հետաքննության ընթացքին միջամտելու, քրեական գործը քաղաքականացնելու բնույթ և որոնցում դատարաններին կոչ է արվում ընդունել այլ որոշում:

Դա բացարձակապես անընդունելի է, անհիմն և հանդիսանում է բաց շանտաժ: Մամեդլիին կալանքի տակ առնելը չունի քաղաքական ենթատեքստ, այն կրում է քրեական բնույթ»:

Տեսանյութեր

Լրահոս