
Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 23.12.13թ.-29.12.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 14594.06 (-278.29), բացթողնման գին` 15863.11 (-302.49), ԱՐԾԱԹ` գնման գին` 235.43 (-2.26), բացթողնման գին` 255.90 (-2.46), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16117.78 (-371.46), բացթողնման գին` 17519.33 (-403.76), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8487.96 (-304.31), բացթողնման գին` 9226.04 (-330.78):