Հայկ Մարության. Շատ դժգոհ եմ ժողովրդի շարժումից, շատ ավելի շատ մարդ էի սպասում (տեսանյութ)
Այսօր «գազային» համաձայնագրի դեմ պայքարող ակտիվիստենրի շարքում էր նաև դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ չնայած Պրահայում շատ անելիքներ ուներ, սակայն տոմս է գնել և եկել է Հայաստան՝ մասնակցելու բողոքի ակցիային: Հ. Մարությանն իր հետ բերել էր գազի տաքացուցիչ, որտեղ իրանական գազ էր լցված: Դերասանի խոսքով՝ դա բերվել էր որպես այլընտրանք ռուսական գազին:
«Շատ դժգոհ եմ ժողովրդի շարժումից, որովհետև շատ ավելի շատ էի մարդ սպասում, որ այստեղ լիներ»,- ասաց Հ. Մարությանը: «Որպեզսի ժողովրդի ձայնը լսելի լինի, պետք է շատ մարդ հավաքվի: Սա այն տարբերակն է, պատկերացրեք, որ քանակն է տալիս որակ: Այստեղ այն տարբերակը չի աշխատում, որ որակն է տալիս քանակ: Այստեղ քանակը տալիս է որակ»,- հավելեց Հայկ Մարությանը:
«Երբ որ հավաքվում է 1000 հոգի մարդ, կներեք, եթե Երևանում ապրում է մոտավորապես 1 մլն մարդ, 1000-ը, եթե չեմ սխալվում, 0.1 տոկոսն է կազմում: Դե 0.1 տոկոսը բան չի կարող փոխել»,- ասաց դերասանը: Նա մաղթեց, որ Նոր տարին հայերին բողոք բերի: